4+1 մահ՝ մեկ օրում․ ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր - RadioVan.fm

Онлайн

4+1 մահ՝ մեկ օրում․ ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

2020-09-04 16:07 , Общество, 1149

4+1 մահ՝ մեկ օրում․ ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսային (Covid-19) հիվանդության 190 նոր դեպք է հաստատվել, հիվանդությունից ապաքինվել է 402 մարդ, արձանագրվել է մահվան 4 դեպք:

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ երկրում մարտի 1-ից առ այսօր կորոնավիրուսային հիվանդության 44 461 դեպք է արձանագրվել, որից 39 257-ը ապաքինված, 891-ը՝ մահվան ելքով։ Ըստ աղբյուրի` նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 272 է:

Ինչ վերաբերվում է վերջին 1 օրում արձանագրված մահվան 4 ելքերին՝ առողջապահական գերատեսչությունից մանրամասնում են․

«Պացիենտները եղել են 64 (տղամարդ), 81 (կին), 61 (կին) և 83 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։»:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում փաստացի բուժում է ստանում 4041 պացիենտ: Նախորդ օրն իրականացվել է 2363 թեստավորում՝ մինչ օրս արված թեստավորումների քանակը հասցնելով 213 644-ի։

Лента

Рекомендуем посмотреть