Աշակերտների և մանկավարժների համար 25 դրամով դիմակներ կգնվեն․ դպրոցները ապահովվելու են հակավիրուսային պաշտպանիչ միջոցներով - RadioVan.fm

Онлайн

Աշակերտների և մանկավարժների համար 25 դրամով դիմակներ կգնվեն․ դպրոցները ապահովվելու են հակավիրուսային պաշտպանիչ միջոցներով

2020-09-03 18:49 , Политика, 1438

Աշակերտների և մանկավարժների համար 25 դրամով դիմակներ կգնվեն․ դպրոցները ապահովվելու են հակավիրուսային պաշտպանիչ միջոցներով

Կառավարությունը նախատեսում է հանրակրթական դպրոցների համար 25 դրամով դիմակներ գնել․ որոշումը ներառված է եղել գործադիրի այսօրվա նիստի օրակարգում։ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտնելով, որ հարցը չի քննարկվել կոմիտեի նիստում՝ նշել է, որ այն ներկայացված ձևով ընդունելու դեպքում ձևակերպման և իրականացման խնդիր կառաջանա, քանի որ պահուստային ֆոնդը ներկա պահին գործնականում ամբողջությամբ ծանրաբեռնված է»։

Նախարարն առաջարկել է մինչև վերջնական ստորագրումը լուծում գտնել պահուստային ֆոնդի ավելացման համար, որից հետո միայն նախագիծը հաստատել:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ նախագծով նախատեսվում է բժշկական դիմակներով ապահովել և աշակերտներին (սաներին, ուսանողներին), և մանկավարժական ու վարչական անձնակազմին (1 ամսվա հաշվարկով): Ընդ որում՝ հաշվարկը կատարվել է` հիմք ընդունելով բժշկական դիմակի 25 ՀՀ դրամ գինը:

Նախագծով նախատեսվում է նաև ձեռքերի ախտահանիչներով ապահովել և' աշակերտներին (սաներին, ուսանողներին), և անձնակազմի 100 %-ին, ընդ որում՝ հաշվարկը կատարվել է` հիմք ընդունելով 1120 ՀՀ դրամ ախտահանիչի 1 լիտրի գինը և 1 անձի հաշվով օրը 3 մլ: Նախագծով նախատեսվում է ուսումնական հաստատությունները ապահովել ախտահանիչներով: Ընդ որում՝ հաշվարկը կատարվել է` հիմք ընդունելով 1 հաստատությանը օրական 1 կգ քլոր քանակը (2%-անց քլորի լուծույթի դեպքում յուրաքանչյուր կազմակերպությանը օրական 50լ) և քլորի 1 կգ-ի համար 3500 ՀՀ դրամ գինը:

Կառավարության նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պարզաբանել է, որ խոսքը հանրակրթական հաստատությունների համար որոշակի պաշտպանիչ միջոցների գնման մասին է և մինչև ստորագրումը պետք է փորձեն աղբյուրը հստակեցնել:

Հիշեցնենք՝ կորոնավիրուսի համավարակի հետևանքով հանրապետությունում գործող արտակարգ դրությամբ պայմանավորված՝ խորհրդանշական «Սեպտեմբերի 1-ը» հարակրթական ոլորտի մասնակիցները սկսելու են սեպտեմբերի 14-ից․ կուտակումներից խուսափելու համար առաջին դասարանցիները դպրոց կգնան սեպտեմբերի 14-ին, մյուս դասարանների սովորողները՝ սեպտեմբերի 15-ին։

Лента

Рекомендуем посмотреть