Մարզերի բժշկական կենտրոններին կնվիրաբերվեն ՈՒԱԶ տեսակի ամենագնաց շտապօգնության մեքենաներ: 2020-ի պետբյուջեով առողջապահության նախարարությունը ձեռք է բերել 21 գծային տեսակի շտապ բուժօգնության մեքենաներ և դրանք հագեցնող սարքավորումներ, որոնք կնվիրաբերվեն Հայաստանի մարզերի բժշկական կենտրոններին:
Առողջապահության նախարարությունից նշում են, որ առաջնային համարելով մարզերի համաչափ զարգացումը, նաև հիմք ընդունելով կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը Հայաստանում` առաջնահերթ խնդիրներից են համարում մարզային ծառայությունների նյութատեխնիկական բազայի բարելավումը` հեռավոր գյուղական բնակավայրերի բնակչությանը սպասարկող շտապ բժշկական օգնության ծառայությունների մատչելիության, տեղանքի ռելիեֆին համապատասխանող, ամենագնաց և բարձր անցողունակություն ունեցող անհետաձգելի բուժօգնության համար նախատեսված տրանսպորտային միջոցներով ապահովման համատեքստում։
Նշվում է, որ շտապօգնության ծառայությունը մարզերում հիմնականում գործում է բժշկական կենտրոնների կառուցվածքում, ուստի ընտրության առումով հիմք է ընդունվել մարզպետարանների կողմից ներկայացված կարիքները` առաջնորդվելով տվյալ բժշկական կենտրոնի կողմից սպասարկվող բնակչության քանակով, առկա մեքենաների տեխնիկական վիճակի գնահատմամբ և հագեցվածության աստիճանով, սպասարկվող բնակավայրի աշխարհագրական դիրքով։
Մեքենաները մարզային բժշկական կազմակերություններին բաշխվելու են հետևյալ կերպ.
1. Արարատի մարզ, «Վեդու բժշկական կենտրոն» ՓԲԸ՝ 1 հատ,
2. Վայոց ձորի մարզ, «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ՝ 1 հատ,
3. Կոտայքի մարզ, «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ՝ 1 հատ,
4. Արագածոտնի մարզ, «Ծաղկահովիտի առողջության կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,
«Ապարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ՝ 1 հատ,
5. Լոռու մարզ` «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,
«Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,
6. Շիրակի մարզ` «Արթիկի բժշկական կենտրոն» ՊՓԲԸ` 1 հատ,
«Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,
«Ամասիայի առողջության կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,
7. Գեղարքունիքի մարզ` «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ` 1 հատ,
«Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,
«Ճամբարակի առողջության կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,
8. Սյունիքի մարզ` «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,
«Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,
«Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,
9. Տավուշի մարզ` «Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,
«Իջևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,
«Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,
«Այգեձորի առողջության կենտրոն» ՊՈԱԿ` 1 հատ,
«Արծվաբերդի առողջության կենտրոն» ՓԲԸ` 1 հատ: