«Էրեբունի-Երևան» տոնակատարությունների այս տարվա բյուջեի շուրջ 80%-ը՝ 150 միլիոն դրամ, կուղղվի համայնքապատկան երկու թատրոնի վերազինմանն ու վերանորոգմանը։
Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնը և Պատանի հանդիսատեսի թատրոնը վաղուց նորոգման կարիք ունեն, գրել է նա՝ միաժամանակ տեղեկացնելով, որ այցելել է Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն, որն արդեն վերանորոգված և վերազինված նորագույն լուսային ու ձայնային տեխնիկայով՝ շուտով կվերսկսի աշխատանքը։