Հայկական երկրորդ հանրապետությունում անցած 1 օրում կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) 7 նոր դեպք է գրանցվել։
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վարակակիրներից 5-ը Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղից են, նախորդ օրը Ստեփանակերտ քաղաքում հաստատված դեպքի շփման շրջանակից, մյուս 2-ի մոտ վարակը հաստատվել է բուժհաստատություն դիմելիության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում։
Արցախում առ այսօր Covid-19-ը հաստատվել է 295 մարդու մոտ, որից 265-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 28 ընդհանուր մեկուսացված է 55 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 362 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 10897 փորձանմուշի հետազոտություն: