Դեսպաններ Լաքոտը և Տոլմաջյանը հարգանքի տուրք են մատուցել նախօրեին պղծված Կոմիտասի արձանի մոտ - RadioVan.fm

Онлайн

Դեսպաններ Լաքոտը և Տոլմաջյանը հարգանքի տուրք են մատուցել նախօրեին պղծված Կոմիտասի արձանի մոտ

2020-09-01 18:52 , Политика, 894

Դեսպաններ Լաքոտը և Տոլմաջյանը հարգանքի տուրք են մատուցել նախօրեին պղծված Կոմիտասի արձանի մոտ

Այսօր Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, ինչպես նաև Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի CCAF France համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը Փարիզում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ Կոմիտաս Վարդապետի արձանի մոտ, որը ժխտողական մակագրությամբ պղծվել էր նախօրեին։

Այս մասին տեղեկացնում է Ֆանսիայում Հայաստանի տեսպանատունը։

Երեկ հայտնել էինք, որ Փարիզում պղծել են Կոմիտաս Վարդապետի արձանը` գրելով՝ «Կեղծիք է»։

Ֆարնսիայում ՀՀ դեսպանությունը կատարվածը դատապարտող հայտարարություն էր տարածել։ Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն էլ գրել էր, որ «ամոթ նրանց, ովքեր ցանկանում են վերաշարադրել պատմությունը»։

Лента

Рекомендуем посмотреть