Արմավիրում մեթիլ սպիրտից թունավորման հետևանքով մահացածների թիվը հասավ 7-ի, ևս 3 անձ ծանր վիճակում է․ վաճառողը ձերբակալված է - RadioVan.fm

Онлайн

Արմավիրում մեթիլ սպիրտից թունավորման հետևանքով մահացածների թիվը հասավ 7-ի, ևս 3 անձ ծանր վիճակում է․ վաճառողը ձերբակալված է

2020-09-01 14:20 , Общество, 1322

Արմավիրում մեթիլ սպիրտից թունավորման հետևանքով մահացածների թիվը հասավ 7-ի, ևս 3 անձ ծանր վիճակում է․ վաճառողը ձերբակալված է

Արմավիրում անհայտ ծագման, սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ալկոհոլային խմիչքի գործածման հետևանքով մահերի թիվն աճել է, ավելի վաղ հայտնել էինք 2-ի մասին, այժմ, ըստ քննչականի, թունավորումից մահացած անձանց թիվը 7 է, ևս 3 անձ գտնվում է ծանր վիճակում:

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ բնակիչների թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով ձերբակալվել է Արմավիր քաղաքի բնակիչ՝ Աշոտ Լենդրուշի Հովսեփյանը՝ ծնված 1970թ.:

Օպերատիվ միջոցառումներ են ձեռնարկվում՝ քաղաքացիների կողմից ձեռք բերված ևս 30 լիտր ալկոհոլային խմիչքը հայտնաբերելու, ինչպես նաև՝ բոլոր գնորդների ինքնությունը պարզելու ուղղությամբ:

«Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ալկոհոլային խմիչք են գնել վերոնշյալ անձից, հորդորում ենք չօգտագործել այն և դիմել ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն»,-հավելում են քննչականից։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից էլ հայտնում են, որ ըստ նախնական վարկածի և թունավորման ախտանիշների` խոսքը մեթիլ սպիրտից թունավորման մասին է:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть