Հայկական երկրորդ հանրապետությունում անցած 1 օրում կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) 1 նոր դեպք է գրանցվել, առողջացել է 3 քաղաքացի։
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վարակակիրը Ստեփանակերտ քաղաքից է, վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդի շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:
Արցախում առ այսօր Covid-19-ը հաստատվել է 288 մարդու մոտ, որից 265-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 21, ընդհանուր մեկուսացված է 49 քաղաքացի:
Բժիշկները 1 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 3-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 221 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 10535 փորձանմուշի հետազոտություն: