Փարիզում պղծել են Կոմիտաս Վարդապետի արձանը` գրելով՝ «Կեղծիք է»։
«Մի հուշարձանի, որը նվիրված է Հայոց ցեղասպանության նահատակների, ինչպես նաև Ֆրանսիայի համար զոհված հայերի հիշատակին»,- տարածած հայտարարությունում նշում են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունից՝ խստորեն դատապարտելով ու ժխտողականության դրսևորում որակելով արձանի պղծումը։
Վանդալիզմին անդրադարձել է նաև Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն.
«Ամոթ նրանց, ովքեր անտարբերություն են դրսևորել Կոմիտասի արձանի պղծման նկատմամբ, ովքեր ցանկանում են վերաշարադրել պատմությունը, ովքեր ուշադրություն չեն դարձնում հազարավոր հայերի մահվանը»:
Honte à celui ou ceux qui ont tagué la statue de #Komitas à #Paris dans l'indifférence générale. Honte à ceux qui veulent réécrire l'Histoire. Honte à ceux qui veulent passer sous silence la mort de milliers d'Arméniens. pic.twitter.com/qMkTh0Peiu
— Valérie Boyer (@valerieboyer13) August 30, 2020