Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում այս գիշեր միանգամից 5 կանգառ ջարդուփշուր է արվել։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
«Քաղաքապետարանը արդեն դիմել է ոստիկանություն։ Վստահ ենք՝ մեղավորները արագ կհայտնաբերվեն և պատասխանատվության կենթարկվեն»,-ասված է քաղաքապետարանի տարածած հայտարարության մեջ։