Երկրաշարժ` Աշոցքից 8 կմ հարավ․ Շիրակի մարզի որոշ գյուղերում այն 3 բալլ ուժգնություն է ունեցել - RadioVan.fm

Онлайн

Երկրաշարժ` Աշոցքից 8 կմ հարավ․ Շիրակի մարզի որոշ գյուղերում այն 3 բալլ ուժգնություն է ունեցել

2020-08-31 15:55 , Общество, 1085

 Երկրաշարժ`  Աշոցքից 8 կմ հարավ․ Շիրակի մարզի որոշ գյուղերում այն 3 բալլ ուժգնություն է ունեցել

Երել ուշ երեկոյան 4 բալլանոց երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանի տարածքում՝ Աշոցք գյուղից 8 կմ հարավ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ երկրաշարժը Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է տեղական ժամանակով ժամը 22:07, հյուսիսային լայնության 40.97 աստիճան և արևելյան երկայնության 43.89 աստիճան աշխարհագրական կոորդինատներով: Օջախի 10 կմ խորությամբ, 2.9 մագնիտուդով ցնցման ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալլ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք, Մեծ Սեպասար, Փոքր Սեպասար և Սարապատ խոշորացված համայնքի գյուղերում՝ 3 բալլ ուժգնությամբ։

Лента

Рекомендуем посмотреть