ՅՈՒՆԻՍԵՖ-ը հաշմանդամություն ունեցող 3110 երեխայի 26 500 դրամ աջակցություն կտա - RadioVan.fm

Онлайн

ՅՈՒՆԻՍԵՖ-ը հաշմանդամություն ունեցող 3110 երեխայի 26 500 դրամ աջակցություն կտա

2020-08-31 15:12 , Общество, 1332

ՅՈՒՆԻՍԵՖ-ը հաշմանդամություն ունեցող 3110 երեխայի 26 500 դրամ աջակցություն կտա

ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանի ողջ տարածքում բնակվող, նպաստառու ընտանիքների հաշմանդամություն ունեցող երեխաներին միանվագ դրամական օգնություն կտրամադրի․ աջակցության տրամադրման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի միջև:

Օժանդակությունը կտրվի 0-18 տարեկան 3110 երեխաների, որոնց ընտանիքները պետական նտանեկան նպաստի համակարգի շահառուներ են:

Միանվագ դրամական օգնությունը կկազմի 26 500 դրամ՝ յուրաքանչյուր երեխայի համար:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարք-Հաթինգը նշել է, թե հաշմանդամություն ունեցող երեխաները, հատկապես նրանք, ովքեր ապրում են ամենաաղքատ տնային տնտեսություններում, անհամաչափորեն են զգում կորոնավիրուսային համավարակի բացասական ազդեցությունը, հետևաբար, նրանց լրացուցիչ աջակցություն է հարկավոր ճգնաժամին դիմակայելու համար։

«Եթե համակարգված գործողություններ չիրականացնենք կորոնավիրուսային համավարակի սոցիալ-տնտեսական ազդեցությունը չեզոքացնելու և համավարակին պատասխան հարված հասցնելու համար, արդեն իսկ ծայրահեղ ծանր պայմաններում ապրող հազարավոր երխաներ, է՛լ ավելի ծանր իրավիճակում կհայտնվեն»,-ՀՀ սոցիալական գերատեսչության հաղորդմամբ՝ ասել է Քլարք-Հաթինգը։

Նշվում է, որ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 82,415,000 դրամ:

Աջակցության գումարի չափը որոշվել է նախարարության հետ համատեղ՝ հիմնվելով նախկին սոցիալ-տնտեսական աջակցության փաթեթների և նվազագույն սպառողական զամբյուղն ապահովելու համար անհրաժեշտ միջոցների հաշվարկի վրա։

Лента

Рекомендуем посмотреть