Հայկական երկրորդ հանրապետությունում այսօր կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) նոր դեպք չի գրանցվել:
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Արցախում առ այսօր Covid-19-ը հաստատվել է 287 մարդու մոտ, որից 262-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 23, ընդհանուր մեկուսացված է 50 քաղաքացի:
Բժիշկները 1 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 2-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 175 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 10314 փորձանմուշի հետազոտություն: