Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսային (Covid-19) հիվանդության 31 նոր դեպք է հաստատվել, հիվանդությունից ապաքինվել է 72 մարդ, արձանագրվել է մահվան 2 դեպք:
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ երկրում մարտի 1-ից առ այսօր կորոնավիրուսային հիվանդության 43 781 դեպք է արձանագրվել, որից 37 722-ը ապաքինված, 879-ը՝ մահվան ելքով։
Ըստ աղբյուրի նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 268 է:
Ինչ վերաբերվում է վերջին 1 օրում արձանագրված մահվան 2 ելքերին՝ առողջապահական գերատեսչությունից մանրամասնում են․
«Պացիենտները եղել են 85 տարեկան տղամարդ և 84 տարեկան կին: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:
Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում փաստացի բուժում է ստանում 4912 պացիենտ: Նախորդ օրն իրականացվել է 490 թեստավորում՝ մինչ օրս արված թեստավորումների քանակը հասցնելով 205940-ի։