Արցախում օգոստոսի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։
Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 281 մարդու մոտ, որից 252-ը հաղթահարել է հիվանդությունը: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, 4-ը` նախորդ օրը հաստատված օջախի կոնտակտավորներ, 1-ը կասկածյալ էր, մեկուսացման մեջ էր: 1 դեպք հայտնաբերվել է սահմանային անցակետում իրականացված ՊՇՌ հետազոտության արդյունքում:
Փաստացի բուժում է ստանում 27, ընդհանուր մեկուսացված է 58 քաղաքացի:
Բժիշկները 1 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 1-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 170 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 9968 փորձանմուշի հետազոտություն:
Արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։