Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 175 նոր դեպք - RadioVan.fm

Онлайн

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 175 նոր դեպք

2020-08-29 13:49 , Общество, 1065

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 175 նոր դեպք

Հայաստանում օգոստոսի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43626 դեպք, որոնցից 37563-ն` առողջացած: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4925 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 1726 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 203979 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 175 նոր դեպք և 299 առողջացած։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 872 (ավելացել է ևս 3-ով) դեպք:

ՀՀ առողջապահության նախարարությունից մահվան ելքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 63, 64 տարեկան տղամարդիկ և 80 տարեկան կին: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Արձանագրվել է նաև մահվան 266 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Лента

Рекомендуем посмотреть