Գողություն՝ Երեւանում. թալանել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը - RadioVan.fm

Онлайн

Գողություն՝ Երեւանում. թալանել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը

2020-08-28 15:56 , Право, 229

Գողություն՝ Երեւանում. թալանել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը

Երեւանի բնակիչ 39-ամյա Էդիկ Սարիբեկյանը օգոստոսի 26-ին դիմել է ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժին եւ հայտնել է, որ օգոստոսի 26-ին, ժամը 04։00-ից մինչեւ 06։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Րաֆֆու փողոցի 57 հասցեում գտնվող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատուհանը եւ այնտեղից կատարել գողություն։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, Է. Սարիբեկյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը նշված կրթահամալիրի փոխտնօրենն է, եւ այնտեղից գողացել են 2 հատ նոութբուք, 1 հատ ֆոտոխցիկ, 2 հատ տեսախցիկ եւ 1 հատ ձայնագրիչ։

Лента

Рекомендуем посмотреть