Շենքի մասնակի փլուզումից տուժած 9 ընտանիքներին քաղաքապետարանը կացարան է տրամադրել Երեւանի հյուրանոցներից մեկում - RadioVan.fm

Онлайн

Շենքի մասնակի փլուզումից տուժած 9 ընտանիքներին քաղաքապետարանը կացարան է տրամադրել Երեւանի հյուրանոցներից մեկում

2020-08-26 22:16 , Общество, 1167

Շենքի մասնակի փլուզումից տուժած 9 ընտանիքներին քաղաքապետարանը կացարան է տրամադրել Երեւանի հյուրանոցներից մեկում

Ռայնիսի փողոցում շենքի մասնակի փլուզումից տուժած, ժամանակավոր կացարանի կարիք ունեցող բոլոր 9 ընտանիքներին քաղաքապետարանը կացարան է տրամադրել Երեւանի հյուրանոցներից մեկում, այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը :

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 07:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով շենքը մասնակի փլուզվել է, ամբողջությամբ փլուզվել են նույն շքամուտքի մի քանի բնակարաններ:

Փլատակների տակ մնացած երեք քաղաքացիներից մեկին՝ 56-ամյա Արթուր Ղազարյանին, փրկարարները հայտնաբերել են մահացած: 19 բնակիչ ինքնուրույն կամ փրկարարների օգնությամբ դուրս է եկել շենքի փլուզված հատվածից։ Երկու տուժած հոսպիտալացվել են, նրանցից մեկը վիճակը ծայրահեղ ծանր է:

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ պայթյունից տուժած բնակիչները կապահովվեն ժամանակավոր կացարաններով:

Лента

Рекомендуем посмотреть