Առավոտյան այցելել եմ դեպքի վայր եւ տեղում ծանոթացել իրավիճակին. Նիկոլ Փաշինյանը Ռայնիսի 1 հասցեի փլուզման մասին - RadioVan.fm

Онлайн

Առավոտյան այցելել եմ դեպքի վայր եւ տեղում ծանոթացել իրավիճակին. Նիկոլ Փաշինյանը Ռայնիսի 1 հասցեի փլուզման մասին

2020-08-26 11:25 , Политика, 1366

Առավոտյան այցելել եմ դեպքի վայր եւ տեղում ծանոթացել իրավիճակին. Նիկոլ Փաշինյանը Ռայնիսի 1 հասցեի փլուզման մասին

Այսօր առավոտյան պայթյունի հետեւանքով փլուզում է տեղի ունեցել Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող 4 հարկանի շենքում։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախնական վարակածով պայթյունի պատճառ է դարձել բնական գազի արտահոսքը։ Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։

19 բնակիչ ինքնուրույն կամ փրկարարների օգնությամբ դուրս է եկել շենքի փլուզված հատվածից։ Նախնական տվյալներով փլատակների տակ մնացել էր 3 քաղաքացի։ Երկուսին փրկարարները դուրս են բերել։ Մեկին՝ դուրս բերեցին րոպեներ առաջ։ Երկուսն էլ գիտակցության մեջ են։

Առավոտյան այցելել եմ դեպքի վայր եւ տեղում ծանոթացել իրավիճակին։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։

Рекомендуем посмотреть