Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել և կից գրել է.
«Հարգելի ՛ հայրենակիցներ
Այսօր Մարտունիում մասնակցել եմ քաղաքի հիմնադրման 95-ամյակին նվիրված տոնակատարությանը:
Տեղում հրավիրած աշխատանքային խորհրդակցության ընթացքում հայտարարել եմ, որ առաջիկա հինգ տարիներին շրջկենտրոնում կառուցվելու է մինչև 500 նոր բնակարան:
Հանձնարարել եմ կարճ ժամանակում կազմել քաղաքի հատակագիծը՝ ըստ դրա իրականացնելով բոլոր շինարարական աշխատանքները, ինչպես նաև առաջիկայում սկսել կոյուղու կառուցումը և ամբողջ ծավալով շարունակել սալապատման գործընթացը: Կասֆալտապատվի նաև շրջկենտրոնի կենտրոնական՝ «Մայիսի 9»-ի փողոցը:
Ընթացիկ բազմաթիվ այլ ծրագրեր ևս կան: Այս ամենով հանդերձ՝ մոտ ապագայում Մարտունին բոլորովին նոր տեսք կստանա: Մոնթեի և մեր մյուս լեգենդար հերոսների պաշտպանած Հայրենիքում մեր քաղաքացին պետք է ապրի բարեկեցիկ կյանքով և ապագայի հանդեպ մեծագույն հավատով»: