«Ստենվեյ» ռոյալի վրա առաջինը կնվագի Տիգրան Մանսուրյանը - RadioVan.fm

Онлайн

«Ստենվեյ» ռոյալի վրա առաջինը կնվագի Տիգրան Մանսուրյանը

2020-08-25 15:14 , Культура, Шоу бизнес, 1021

«Ստենվեյ» ռոյալի վրա առաջինը կնվագի Տիգրան Մանսուրյանը

Օգոստոսի 26-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում (մուտքը՝ Մարզահամերգային համալիրի գլխավոր մուտքից) տեղի կունենա «Ստենվեյ» (Steinway) ռոյալի շնորհանդեսը։ Այս մասին հայտնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից։

Թանկարժեք երաժշտական գործիքը, որն իր կարգի մեջ Հայաստանում եզակի է, Մարզահամերգային համալիրը ձեռք է բերել Համբուրգի «Ստենվեյ և որդիներ» գործարանից ՀՀ կառավարության աջակցությամբ։ Շնորհանդեսի ընթացքում «Ստենվեյ» ռոյալի վրա առաջինը կնվագի ՀՀ ժողովրդական արտիստ‚ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։ Կցուցադրվի նաև տեսանյութ, որը ներկայացնում է «Ստենվեյ»-ի ձեռքբերման ու Հայաստան տեղափոխման պատմությունը։ Միջոցառումը կավարտվի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լարային կազմի, սոպրանո Ջուլիանա Գրիգորյանի և դաշնակահար Հայկ Մելիքյանի ելույթով։

Շնորհանդեսը կազմակերպել են Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։

Лента

Рекомендуем посмотреть