Ջավախքում բախումներ են տեղի ունեցել հայերի, ադրբեջանցիների ու թուրքերի միջև - RadioVan.fm

Онлайн

Ջավախքում բախումներ են տեղի ունեցել հայերի, ադրբեջանցիների ու թուրքերի միջև

2020-08-24 18:23 , Общество, 2543

Ջավախքում բախումներ են տեղի ունեցել հայերի, ադրբեջանցիների ու թուրքերի միջև

Նախօրեին Ջավախքում բախում է տեղի ունեցել Նինոծմինդայի (նախկին Բոգդանովկայի) շրջանի Թորիա գյուղի բնակչության և տեղի արոտավայրերն օգտագործող թուրքերի միջև։ Ըստ թորիացիների՝ թուրքերը շուրջ 15 հոգով հարձակվել են տեղացիների վրա, հանկարծակի բերել նրանց և սուր, ծակող ու կտրող գործիքներով պատճառել մարմնական լուրջ վնասվածքներ։ Բախման արդյունքում երեք բնակիչ է ձերբակալվել։

Ըստ թորիացիների՝ թուրքերից ոչ֊ոք չի ձերբակալվել։ Դեպքի և երեք բնակիչների ձերբակալման փաստի առթիվ այսօր Նինոծմինդայի ոստիկանության շենքի առջև բողոքի ակցիայի են դուրս եկել Թորիա գյուղի բնակիչները։ Նրանք պահանջում են ազատ արձակել և չտուգանել համագյուղացիներին, միևնույն ժամանակ՝ պատժել իրենց սանձարձակ պահող թուրքերին և լուծում տալ արոտավայրերի օգտագործման խնդրին։

Ցուցարարների խոսքերով՝ իրենք վճռական են տրամադրված, իսկ պահանջների չկատարման դեպքում պատրաստ են սեփական ուժերով լուծել այդ ցավոտ և նվաստացուցիչ հարցը։

Առավել մանրամասն՝ «Փարվանա TV» հեռուստաընկերության գործընկերների տեսանյութերում.

Лента

Рекомендуем посмотреть