Վրաստանի բարձրլեռնային Շատիլի գյուղի մոտակայքում մարդատար միկրոավտոբուսը ցած է գլորվել ժայռից` մոտ 80 մետր բարձրությունից: Մահացել է 17 ուղևոր, 3-ին հաջողվել է փրկել։ Այս մասին հայտնում է Aliq.ge կայքը` հղում անելով երկրի ՆԳՆ-ին։
Ըստ նախնական տվյալների` միկրոավտոբուսում Թբիլիսիից զբոսաշրջիկներ են եղել:
Փրկված 3 ուղևորի վիճակը գնահատվում է ծանր:
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, մահացածները` նույնականացվում։
Վթարի հանգամանքները պարզվում են: Քննությունը տարվում է ՔՕ «Տրանսպորտային միջոցի շահագործման ընթացքում անվտանգության կանոնների խախտումը» հոդվածով:
Շատիլի գյուղ բերող ճանապարհը համարվում է ամենավտանգավորը երկրում: Ձմռանն այն անանցանելի է առատ տեղումների պատճառով: Շատիլին հայտնի է միջնադարյան քարե աշտարակներով: Ամռանը քաղաք-ամրոց են այցելում հարյուրավոր զբոսաշրջիկներ: