Արցախում օգոստոսի 22-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն հաստատվել: այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։
Առ այսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 268 մարդու մոտ, որից 248-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 18, ընդհանուր մեկուսացված է 33 քաղաքացի: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 2-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 114 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 8797 փորձանմուշի հետազոտություն: Արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։