Սորոսը ում շո՞ւնն է. Ալեն Սիմոնյանի հայտարարության առնչությամբ Լարիսա Մինասյանը դիմել է ԱԺ նախագահին - RadioVan.fm

Онлайн

Սորոսը ում շո՞ւնն է. Ալեն Սիմոնյանի հայտարարության առնչությամբ Լարիսա Մինասյանը դիմել է ԱԺ նախագահին

2020-08-20 16:51 , Политика, 1242

Սորոսը ում շո՞ւնն է. Ալեն Սիմոնյանի հայտարարության առնչությամբ Լարիսա Մինասյանը դիմել է ԱԺ նախագահին

Օրերս ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հարցազրույց էր տվել «Հրապարակ» օրաթերթին, , որւմ ասել էր. «Սորոսը, իրա հերը կամ որևիցե մեկը ում շո՞ւնն են, որ ՀՀ-ում իշխանության վրա ազդեցություն ունենան։ Հայաստանի վրա ազդեցություն ունի միայն ՀՀ քաղաքացին»։

Այսօր հայտնի դարձավ, որ այս առնչությամբ որպես Սորոսի գրասենյակ հայտնի «Բաց հասարակության հիմնադրամի» ղեկավար Լարիսա Մինասյանը դիմում է ուղարկել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ խնդրանքով՝ նախաձեռնել ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի ձևավորում և լսումներ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների վերաբերյալ։

Մեծարգո պրն․ Միրզոյան․

Դիմում եմ Ձեզ խնդրանքով՝ նախաձեռնել ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի ձևավորում և լսումներ ՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի կողմից ս․թ․ օգոստոսի 20-ին «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում արված հայտարարությունների վերաբերյալ։ Ես համոզված եմ, Դուք կիսում եք այն տեսակետը, որ հարցազրույցը ոտնահարում է էթիկայի բոլոր նորմերը թե իր լեզվական և բառապաշարային դրսևորումներով, ինչպես նաև արտահայտած բովանդակությամբ։

Կարծում եմ լեգիտիմ ընտրված իշխող ուժն ունի ավելի պատվաբեր փաստարկներ իր կառավարմանը տիրապետելուն, քան Բաց հասարակության հիմնադրամների նախագահ Ջորջ Սորոսին վիրավորելը և Հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի գործունեությունը վարկաբեկելը։ Ես ավելի քան վստահ եմ , որ Ձեր կուսակցության՝ լեգիտիմ քաղաքական իշխանության համար, անպատվություն է նման փաստարկներով հանդես գալը, անգամ եթե/ երբ հարկ եք համարում հանցավոր ռեժիմի ամենագռեհիկ ներկայացուցիչներից մեկի հետ բանավիճել։

Իսկ եթե պարոն Սիմոնյանը, զուտ մրցում է Նարեկ Մալյանի ՎԵՏՈ նախաձեռնության հետ, ապա կարելի է միայն արձանագրել ցավալին և անհավանականը՝ նա կարողացավ քաղաքական բանավեճի բարոյականության նշաձողը իջեցնել վերջինիս սահմանած ռեկորդից ավելի ցածր։

Ինչևէ, ես կարծում եմ, որ խնդիրն արժանի է լուրջ ուշադրության, քանի դեռ այն չի շահարկվել մամուլում, և ես ակնկալում եմ Ձեր անդրադարձը դրան, և ամենայն հարգանքով խնդրում եմ, նախաձեռնել էթիկայի հանձնաժողովի ձևավորում և լսումներ այս հարցի շուրջ»,– գրել է Լարիսա Մինասյանը։

Ի պատասխան, Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ՀՀ ժողովորդին և իր կողմից ընտրված իշխանությանը։ Մեեծծ տառերով գրեք դա ձեր գրասենյակի պատին ու մերվեք այդ մտքի հետ։

Սա Հայաստանն է և վերջ»։

Лента

Рекомендуем посмотреть