Խնդիրներ, որոնց մասին երբեմն խուսափում են բարձրաձայնել․ Глумово утро 18.08.20 - RadioVan.fm

Онлайн

Խնդիրներ, որոնց մասին երբեմն խուսափում են բարձրաձայնել․ Глумово утро 18.08.20

2020-08-18 21:20 , Глумово утро, 2123

Խնդիրներ, որոնց մասին երբեմն խուսափում են բարձրաձայնել․ Глумово утро 18.08.20

Ռադիո Վանի այսօրվա հյուրն է Աննա Տողրամաջյանը՝ մանկաբարձ-գինեկոլոգ, «Աստղիկ» բժշկական կնտրոնի էսթետիկ գինեկոլոգիայի ծառայության ղեկավար, ում հետ զրուցեցինք այնպիսի բարդ հարցի շուրջ, ինչպիսին է կանաց առողջությունը։

«Կանանց առողջությունը բավականին լուրջ, բազմապրոֆիլային կոմպլեքս է, - ասում է մեր հյուրը։ - Սկսած 13-14 տարեկան աղջիկներից, երբ սկվում են հորմոնալ փոփոխությունները մինչև արդեն կլիմակտերիկ շրջանը մեծ տարիքի կականց մոտ։ Իրականում, խնդիրներն ավելի շատ բարձրաձայնվում են երիտասարդ կանանց կողմից, որոնք ունենում են հորմոնալ դիսբալանսի հետ կապված խնդիրներ, մանկածնման կամ անպտղության ֆունկցիայի հետ խնդիրներ, նաև չենք մոռանում և էսթետիկ գինեկոլոգիայի մասին, որը ուսումնասիրում է կնոջ ինտիմ գեղեցկությունն ու առեղջությունը»։

Աննա Թողրամանյանը մանրամասնեց, որ Հայաստանում էսթետիկ գինեկոլոգիան ունի երկու տարվա պատմություն, քանի որ ընհանրապես աշխարհում ամենաերիտասարդ բժշկական ճյուղերից մեկն է, որը հիմա փորձում են ակտիվ զարգացնել մեր երկրում։

Մանրամասները՝ մեր տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть