ՀՀ-ից հատուկ չվերթով Հնդկաստանի 169 քաղաքացի է մեկնել - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ից հատուկ չվերթով Հնդկաստանի 169 քաղաքացի է մեկնել

2020-08-18 15:36 , Общество, 1033

ՀՀ-ից հատուկ չվերթով Հնդկաստանի 169 քաղաքացի է մեկնել

Հնդկաստանի 169 քաղաքացի հատուկ չվերթով Երևանից վերադարձել է Դելի, հայտնում է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատունը:

«169 ուղևորով ինքնաթիռը Երևանից Դելի է մեկնել օգոստոսի 17-ին՝ ժամը 13:15-ին», - ասված է հաղորդագրության մեջ:

Կորոնավիրուսի համավարակի պատճառով ՀՀ-ում մարտից կանոնավոր ավիաչվերթեր չեն իրականացվում։ Օգոստոսի 12-ին պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Հայաստանը բացել է օդային սահմաններն օտարերկրացիների համար։ Ավինյանը նշել է նաև, որ յուրաքանչյուր երկիր ինքն է սահմանելու ճանապարհորդության կանոնները ՀՀ քաղաքացիների համար։

Лента

Рекомендуем посмотреть