Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հետ է կանչել Սերբիայում, Չեռնոգորիայում, Բոսնիա և Հերցեհովինայում երկրի դեսպան Էլդար Հասանովին, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նշենք, որ Էլդար Հասանովը ձերբակալվել էր անցած շաբաթ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից խոշոր չափով բյուջետային միջոցների յուրացման մեջ մեղադրանքով:
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը նշում է, որ դեսպանի գործունեության մեջ նման խախտումները հայտնաբերվել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության գործունեության ստուգման ժամանակ:
Բացի այդ, Իլհամ Ալիևը հետ է կանչել Վրաստանում Ադրբեջանի դեսպան Դուրսուն Հասանովին և նոր դեսպան նշանակել Ֆայիկ Գուլիևին: