Արարատի մարզի Արտաշատ քաղաքի ծննդատանն այսօր՝ դեկտեմբերի 12-ին, գրանցվել է նորածնի մահվան դեպք: NEWS.am-ին բժշկական կենտրոնից տեղեկացրին, որ երեխան ծնվել է մահացած:Իսկ բժշկական կենտրոնի փոխտնօրեն Կարինե Եղիազարյանը նշեց, որ դեպքի վերաբերյալ մանրամասներ կարող է հայտնել միայն վաղը՝ նշելով, որ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չի հասցրել ծանոթանալ դեպքի մանրամասներին: