«Առավոտից չեն կրակում։ Տեսնենք, թե հետո ինչ կլինի»․ Բելլա Քոչարյանը որոշել է ներկայացնել պատերազմական օրերին վերապրածը - RadioVan.fm

Онлайн

«Առավոտից չեն կրակում։ Տեսնենք, թե հետո ինչ կլինի»․ Բելլա Քոչարյանը որոշել է ներկայացնել պատերազմական օրերին վերապրածը

2020-08-14 19:09 , Политика, 578

«Առավոտից չեն կրակում։ Տեսնենք, թե հետո ինչ կլինի»․ Բելլա Քոչարյանը որոշել է ներկայացնել պատերազմական օրերին վերապրածը

«Այսօր վերընթերցեցի պատերազմից զգացածս, որ ժամանակին հանձնել էի օրագրիս: Տարիների հեռվից դրանք ավելի անկեղծ ու խոսուն են»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկին Բելլա Քոչարյանը՝ նշելով, որ որոշել է վերապրածը մաս-մաս ներկայացնել ընթերցողներին։

Դա մեր ժողովրդի պատմության, մեր կյանքի մի կարևոր ժամանակաշրջան է բնորոշում՝ ընդգծել է նա՝ ներկայացնելով:

«... 1992թ. փետրվարի 13.

Առավոտից չեն կրակում։ Տեսնենք, թե հետո ինչ կլինի։

Տե՛ր, օգնիր ինձ պահպանել հանգստություն, տո՛ւր ինձ իմաստնություն, թույլ մի՛ տուր, որ կորցնեմ ինքս ինձ, օգնի՛ր, որ պահպանեմ մարդկային արժանապատվությունը ցանկացած իրավիճակում»:

Лента

Рекомендуем посмотреть