«Հայաստանը սեր է»․ Փաշինյանի տիկինը նոր արշավ է նախաձեռնել - RadioVan.fm

Онлайн

«Հայաստանը սեր է»․ Փաշինյանի տիկինը նոր արշավ է նախաձեռնել

2020-08-14 19:07 , Политика, 1329

«Հայաստանը սեր է»․ Փաշինյանի տիկինը նոր արշավ է նախաձեռնել

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նոր արշավ է նախաձեռնել այն կրում է #Հայաստանըսերէ #ՀանգստացիրՀայաստանում #VisitArmenia #Armenialove խորագիրը։

Նրա ֆեյսբուքյան գրառումից տեղեկանում ենք, որ արշավի առաջին կանգառը Արցախն է ընտրվել։

«Արցախ այցելությունը սկսեք Դադիվանքից այստեղ դուք կզգաք հավատքի զորությունը, կառույցի վեհությանն ու դրախտային բնությանն էլ կսիրահարվեք»,-խորհուրդ է տալիս Աննա Հակոբյանը։

«Դադիվանքը կարծես հայ ժողովրդի պատմությունը լինի՝ եկեղեցու տեսքով նրան բազմիցս փորձել են ավերել, ոչնչացնել, բայց դա երբեք ու ոչ ոքի չի հաջողվել ու 9-րդ դարի վանական համալիրն այսօր էլ կանգուն է ու խրոխտ կեցվածքով դիմավորում է զբոսաշրջիկներին ու հավատացյալներին»,-գրել է նա՝ հրապարակելով նաև Դադիվանքում արված իր լուսանկարները։

Лента

Рекомендуем посмотреть