Արարատի մարզում սրտամկանի սուր ինֆարկտից 42-ամյա հղի է մահացել - RadioVan.fm

Онлайн

Արարատի մարզում սրտամկանի սուր ինֆարկտից 42-ամյա հղի է մահացել

2020-08-14 16:30 , Другие, 1350

Արարատի մարզում սրտամկանի սուր ինֆարկտից 42-ամյա հղի է մահացել

Արարատի մարզի գյուղերից մեկում մայրական մահացության դեպք է արձանագրվել։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Կնոջ դիակի փորձաքննությամբ հայտնաբերվել է 8-9 ամսական հղիություն` մահացած պտղով: Մահվան պատճառ է հանդիսացել սրտամկանի սուր ինֆարկտը: Նշեմ, որ կինը անձնական հայացքներից ելնելով չի դիմել առողջության առաջնային պահպանման օղակ կամ որևէ այլ բժշկական կազմակերպություն:

Առողջապահության նախարարությունը կոչ է անում առողջական վիճակին վերաբերող ցանկացած հարցի դեպքում դիմել բժշկի` անցանկալի և, երբեմն, աղետալի հետևանքներից խուսափելու համար»,-գրել է Նիկողոսյանը՝ հավելելով, որ սա այս տարվա ընթացքում ոչ մանկաբարձական պատճառով թվով 2-րդ մայրական մահվան դեպքն է։

Лента

Рекомендуем посмотреть