Չորրորդ օրն է` Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվել, 1 մարդ ապաքինվել է - RadioVan.fm

Онлайн

Չորրորդ օրն է` Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվել, 1 մարդ ապաքինվել է

2020-08-14 13:05 , Общество, 1048

Չորրորդ օրն է` Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվել, 1 մարդ ապաքինվել է

Հայկական երկրորդ հանրապետությունում այսօր չորրորդ օրն է կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) նոր դեպք չի գրանցվել:

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Covid-19-ի ախտորոշմամբ 1 հիվանդ ապաքինվել է:

Ընդհանուր առմամբ առ այսօր, Արցախում նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 251 մարդու մոտ, որից 236-ը հաղթահարել է հիվանդությունը:

Փաստացի բուժում է ստանում 14, ընդհանուր մեկուսացված է 35 քաղաքացի:

Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 4-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 137 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 7712 փորձանմուշի հետազոտություն:

Հիշեցնենք՝ նման վիճակագրություն, երբ շարունակաբար նոր դեպքեր չկային, Արցախում արձանագրվել էր նաև օգոստոսի 6-ին և 7-ին․ երկու օր շարունակ, չնայած արված թստավորումներին, վարակի նոր դեպքեր չէին արձանագրվել։

Лента

Рекомендуем посмотреть