Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսային (Covid-19) հիվանդության 276 նոր դեպք է հաստատվել, հիվանդությունից ապաքինվել է 267 մարդ, արձանագրվել է մահվան 5 դեպք, բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ երկրում մարտի 1-ից առ այսօր կորոնավիրուսային հիվանդության 41 299 դեպք է արձանագրվել, որից 34 164-ը ապաքինված, 814-ը՝ մահվան ելքով։
Ըստ աղբյուրի նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 239 է:
Ինչ վերաբերվում է վերջին 1 օրում արձանագրված մահվան 5 ելքերին՝ առողջապահական գերատեսչությունից մանրամասնում են․
«Պացիենտները եղել են 83 (տղամարդ), 69 (կին), 82 (տղամարդ), 78 (տղամարդ) և 70 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:
Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում փաստացի բուժում է ստանում 6082 պացիենտ: Նախորդ օրն իրականացվել է 1465 թեստավորում՝ մինչ օրս արված թեստավորումների քանակը հասցնելով 181 962-ի։