Արթուր Մեսչյանը օգոստոսի 17-ից կազատվի Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից - RadioVan.fm

Онлайн

Արթուր Մեսչյանը օգոստոսի 17-ից կազատվի Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից

2020-08-13 23:19 , Политика, 1137

Արթուր Մեսչյանը օգոստոսի 17-ից կազատվի  Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Հրաչյա Սարգսյանի որոշմամբ՝ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից:

«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48.1-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Ա. Մեսչյանի դիմումը՝

1.Արթուր Մեսչյանին՝ 2020 թվականի օգոստոսի 17-ից ազատել Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնից:

2.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ կատարել վերջնահաշվարկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»,- նշված է որոշման մեջ:

Նշենք՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը օգոստոսի 11-ից մինչև օգոստոսի 25-ը արձակուրդում է:

Лента

Рекомендуем посмотреть