«ՀԴՄ չխփելը զինվորի հացը գողանալ է»․ Փաշինյանը՝ գործարար համայնքին - RadioVan.fm

Онлайн

«ՀԴՄ չխփելը զինվորի հացը գողանալ է»․ Փաշինյանը՝ գործարար համայնքին

2020-08-13 18:50 , Политика, 811

«ՀԴՄ չխփելը զինվորի հացը գողանալ է»․ Փաշինյանը՝ գործարար համայնքին

Երբ խոսում են հարկային կարգապահության բարձրացման մասին, բոլորն ասում են, որ դա չեն կարող անել․ ոչ մեկ չի ասում, որ մեր պետական և անձնական ամբիցիաները բավարարելու համար բոլորս պետք է ավելի շատ աշխատենք։ Այդ մասին կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով կառավարություն–բիզնես գործընկերության մասին։

Անդրադառնալով հարկերից խուսափող գործարարների գործունեությանը՝ նա անընդունելի է համարեց այն հարկերից խուսափելը, իսկ ճգնաժամի ժամանակ՝ բյուջեից աջակցություն ակնկալելը:

«Տարբեր ոլորտներ, հասկանալի պատճառով, գալիս են ու բյուջեից ակնկալում են էս-էս-էս կարգի աջակցություն։ Հիշում եմ՝ մոտ 2 տարի առաջ կայացած քննարկումը, երբ փորձում էինք էդ նույն մարդկանց ներկայությամբ ասել, որ բյուջեն մեր բոլորիս գրպանն է, և պետք չէ ամեն ինչ անել, մի կոպեկ պակաս վճարել։ Էս հանդիպումների ընթացքում հիշեցնում էի մեր գործընկերներին։ Երբ խոսքը պարտաճանաչ վճարումներին է վերաբերվում՝ որևէ խոսք չի լինում։ Դրա համար էլ գործարար շրջանակները մեր հանդիպումներից դուրս գալիս՝ ասում են դժգոհ ենք։ Լավ է, որ դժգոհ ենպետք է մեր վարքագծի մասին մտածենք։

Ի՞նչ է նշանակում ՀԴՄ չխփել: ՀԴՄ չխփելը զինվորի հացը գողանալ է: Շատ կոնկրետ։ Եւ էստեղ չքմեղանալու կարիք չկա»,-հայտարարեց վարչապետը։

Կառավարության նիստից այս և այլ հարցերի շուրջ քննարկումները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ հարկերն ամբողջությամբ վճարելու պարտավորությունից խուսափելու նպատակով 2020 թվականի առաջին կիսամյակում թվով 100 հարկ վճարողներ՝ 41 դեպքով, գործունեություն են իրականացրել միմյանց հետ փոխհամաձայնեցված սկզբունքով, մինչդեռ 2019-ի նույն ժամանակահատվածի տվյալներով 38 հարկ վճարողներ են 15 դեպքով փոխկապակցված ճանաչվել։ Այդ մասին օգոստոսի 7-ին կայացած մամլո ասուլիսում հայտնել էր ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть