«Հուլիսի 17-ից Հայաստանին 400 տոննա ռազմական բեռի մատակարարման» հարցը քննարկելու նպատակով Ալիևը զանգել է Պուտինին - RadioVan.fm

Онлайн

«Հուլիսի 17-ից Հայաստանին 400 տոննա ռազմական բեռի մատակարարման» հարցը քննարկելու նպատակով Ալիևը զանգել է Պուտինին

2020-08-13 17:33 , Политика, 868

«Հուլիսի 17-ից Հայաստանին 400 տոննա ռազմական բեռի մատակարարման» հարցը քննարկելու նպատակով Ալիևը զանգել է Պուտինին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ երեկ հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր հայտնում են նրանց հեռախոսազրույցի մանրամասները, որոնց համաձայն՝ Ալիևն իր դժգոհությունն է արտահայտել վերջին շաբաթներին Ռուսաստանի կողմից Հայաստան ռազմական նշանակության բեռների նոր խմբաքանակի առաքման առթիվ։

Հղում անելով նախագահի մամուլի ծառայությունը՝ trend-ը գրում է, թե հեռախոսազրույցը կայացել է Հայաստանին սպառազինության մատակարարումների հարցը քննարկելու նպատակով։

Ըստ լրատվամիջոցի՝ զրույցի ընթացքում Իլհամ Ալիևը պնդել է, թե հուլիսի 17-ից սկսած «Մոսկվան Հայաստանին շուրջ 400 տոննա ռազմական նշանակության բեռ է մատակարարել»։

«Մատակարարումները իրականացվել են Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի Իսլամական Հանրապետության տարածքներով»,-նշում է լրատվամիջոցը՝ հավելելով, որ Ալիևը Պուտինին ասել է, որ ռազմական նշանակության բեռների ինտեսիվ մատակարարումները Հայաստան «Ադրբեջանական հանրության մոտ լուրջ մտահոգություն և հարցեր են առաջացնում»։

Մինչդեռ, նշենք, Կրեմլի մամուլի ծառայության՝ Պուտին-Ալիև հեռախոսազրույցի վերաբերյալ տարածած հաղորդագրությունում սպառազինության մատակարարումների շուրջ Ադրբեջանի անհանգստությունների վերաբերյալ որևէ հիշատակում չկա։

Պաշտոնական Մոսկվայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ալիև-Պուտին հեռախոսազրույցի ընթացքում «տեղի է ունեցել մտքերի փոխանակում «հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած լարման համատեքստում և, որ Պուտինը կարևորել է լարվածության սրմանը նպաստող ցանկացած գործողության կանխման կարևորությունը»։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть