Հայկական երկրորդ հանրապետությունում այսօր երրորդ օրն է կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) նոր դեպք չի գրանցվել:
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Covid-19-ի ախտորոշմամբ 4 հիվանդ ապաքինվել է:
Ընդհանուր առմամբ առ այսօր, Արցախում նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 251 մարդու մոտ, որից 235-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 15, ընդհանուր մեկուսացված է 39 քաղաքացի:
Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 4-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 157 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 7575 փորձանմուշի հետազոտություն:
Հիշեցնենք՝ նման վիճակագրություն, երբ շարունակաբար նոր դեպքեր չկային, Արցախում արձանագրվել էր նաև օգոստոսի 6-ին և 7-ին․ երկու օր շարունակ, չնայած արված թստավորումներին, վարակի նոր դեպքեր չէին արձանագրվել։