Աշնանը կորոնավիրուսը հաղթահարած լինելու շանս ունենք՝ անկախ աշխարհում տիրող իրավիճակից․ Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

Աշնանը կորոնավիրուսը հաղթահարած լինելու շանս ունենք՝ անկախ աշխարհում տիրող իրավիճակից․ Փաշինյան

2020-08-12 14:49 , Политика, 876

Աշնանը կորոնավիրուսը հաղթահարած լինելու շանս ունենք՝ անկախ աշխարհում տիրող իրավիճակից․ Փաշինյան

«Մենք այսօր անցնելով այս դժոխքի միջով, ունենալով 800 մահ բուն կորոնավիրուսի պատճառով և 234 մահ՝ այլ պատճառով, շանս ունենք աշնանը գտնվել բոլորովին ուրիշ վիճակում»,-այդ մասին այսօր կառավարության արտահերթ նիստում արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման հարցի վերաբերյալ քննարկմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հստակեցնելով՝ ունենք շանս հաղթահարած վիճակում լինելու՝ անկախ նրանից, թե աշխարհում ինչ կկատարվի:

Սակայն դրան հասնելու համար, ըստ Փաշինյանի, դիմակի կրման բացառիկ կարգապահություն է պետք։

Գործադիրի ղեկավարի մեկնաբանմամբ՝ եթե առաջ ասում էին «կրի'ր դիմակ, փրկի'ր կյանքեր, հիմա կասեն՝ կրի'ր դիմակ, մի' տուգանվիր»։

Հայտնել էինք, որ կառավարությունն այսօր արտակարգ դրությունը ևս մեկ ամսով՝ մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգելու վերաբերյալ որոշում է կայացրել, սակայն՝ հանրահավաքների ու հանրային միջոցառումների, երկիր մուտքի արգելքների վերացմամբ։

Ազգային ժողովում այս րոպեներին հատուկ նիստ է ընթանում, որի ընթացքում մանրամասն քննարկվելու են արտակարգ դրությունը երկարաձգելու մասին նախագծում տեղ գտած մեղմացումները։

Նիստին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть