201 նոր դեպք, 335 ապաքինված, 3 մահ․ ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր - RadioVan.fm

Онлайн

201 նոր դեպք, 335 ապաքինված, 3 մահ․ ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

2020-08-12 14:37 , Общество, 1249

201 նոր դեպք, 335 ապաքինված, 3 մահ․ ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսային (Covid-19) հիվանդության 201 նոր դեպք է հաստատվել, հիվանդությունից ապաքինվել է 335 մարդ, արձանագրվել է մահվան 3 դեպք։

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ երկրում մարտի 1-ից առ այսօր կորոնավիրուսային հիվանդության 40 794 դեպք է հաստատվել, որից 33 492-ը ապաքինված, 806-ը՝ մահվան ելքով։

Ըստ աղբյուրի՝ մինչ օրս կորոնավիրուսով հիվանդ 234 մարդ էլ մահացել է այլ հիվանդությունների պատճառով:

Ինչ վերաբերվում է վերջին 1 օրում արձանագրված մահվան 3 ելքերին՝ առողջապահական գերատեսչությունից մանրամասնում են․

«Պացիենտները եղել են 59 (տղամարդ), 64 (կին) և 60 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում փաստացի բուժում է ստանում 6262 պացիենտ: Նախորդ օրն իրականացվել է 1710 թեստավորում՝ մինչ օրս արված թեստավորումների քանակը հասցնելով 179 032։

Նշենք՝ այսօր 17։00-ին լրանում է երկրում մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ռեժիմը, կառավարությունն այսօր քննարկում է այն ևս մեկ ամսով երկարաձգելու վերաբերյալ հարցը։

Лента

Рекомендуем посмотреть