Թուրքիան կաջակցի Բաքվին՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման ցանկացած տարբերակի դեպքում. Անկարայում հանդիպել են Բայրամովն ու Չավուշօղլին - RadioVan.fm

Онлайн

Թուրքիան կաջակցի Բաքվին՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման ցանկացած տարբերակի դեպքում. Անկարայում հանդիպել են Բայրամովն ու Չավուշօղլին

2020-08-11 19:30 , Политика, 1322

Թուրքիան կաջակցի Բաքվին՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման ցանկացած տարբերակի դեպքում. Անկարայում հանդիպել են Բայրամովն ու Չավուշօղլին

Ադրբեջանի նորանշանակ արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնել է Անկարա։

Սա Բայրամովի առաջին պաշտոնական այցն է արտգործնախարարի պաշտոնում։

Անկարայում արդեն տեղի է ունեցել երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը։ Քննարկումների ամփոփիչ ճեպազրույցում ադրբեջանցի նախարարը նշել է, որ Թուրքիան միշտ աջակցել է Ադրբեջանի դիրքորոշմանը։

«Մենք այդ աջակցության ականատեսը եղանք այս տարվա հուլիսի 12-ին Հայաստանի կողմից իրականացրած սադրանքի ժամանակ»,- ասել է Բայրամովը՝ հավելելով, որ Բաքուն իր հերթին միշտ աջակցել ու աջակցում է Թուրքիային բոլոր հարցերում։

«Հայաստանը խուսափում է հակամարտության կարգավորումից և սրում է իրավիճակը՝ խաղաղ բանակցություններին խոչընդոտելու համար»,-իր հերթին հայտարարել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ընդգծելով, որ Թուրքիան կաջակցի Ադրբեջանին՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման ցանկացած տարբերակի դեպքում։

Նշենք՝ թուրք-ադրբեջանական հարաբերությունների օրեցօր ամրապնդման շուրջ իրենց գոհունակությունը մուսուլմանական զոհաբերության տոնի՝ Կուրբան Բայրամի առիթով կայացած հեռախոսազրույցի ժամանակ հայտել էին նաև Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Հիշեցնենք՝ 47-ամյա Բայրամովը Ադրբեջանի արտգործնախարարի պաշտոնը ստանձնել է հուլիսի 16-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով նախագահ Ալիևի կողմից պաշտոնանկ արված երկարամյա արտգործնախարար Էլմար Մամեդյարովին։

Դիվանագիտական աշխատանքի փորձ չունեցած Բայրամովը մինչ այդ զբաղեցնում էր Ադրբեջանի կրթության նախարարի պաշտոնը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Рекомендуем посмотреть