«Թուրք ժողովուրդը պատռել է Սևրը և նետել պատմության աղբամանը»․ Թուրքիայի ԱԳՆ-ն՝ արձագանքել է պայմանագրի 100-ամյակի առթիվ ՀՀ իշխանությունների հայտարարություններին - RadioVan.fm

Онлайн

«Թուրք ժողովուրդը պատռել է Սևրը և նետել պատմության աղբամանը»․ Թուրքիայի ԱԳՆ-ն՝ արձագանքել է պայմանագրի 100-ամյակի առթիվ ՀՀ իշխանությունների հայտարարություններին

2020-08-11 19:26 , Политика, 276

«Թուրք ժողովուրդը պատռել է Սևրը և նետել  պատմության աղբամանը»․ Թուրքիայի ԱԳՆ-ն՝  արձագանքել է պայմանագրի 100-ամյակի առթիվ ՀՀ իշխանությունների հայտարարություններին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) արձագանքել է Սևրի պայմանագրի 100-ամյակի առիթով Հայաստանի իշխանությունների հայտարարություններին։

«1920թ-ի օգոստոսի 10-ին կնքված Սևրի պայմանագիրը, որը Առաջին համաշխարհային պատերազմի վերջին ուղղված էր ոչնչացնելու մեր հայրենիքի անկախությունն ու ինքնիշխանությունը, հանդիսանում է մի փաստաթուղթ, որում բացահայտվեցին ներխուժման պլանները։ 1923թ-ի հուլիսի 24-ի Լոզանի խաղաղության պայմանագրի կնքումից հետո, թուրք ժողովուրդը պատռել է Սևրը և նետել պատմության աղբամանը։ Զարմանալի չէ, որ նրանք, որ դասերի փոխարեն թշնամանք են քաղում պատմությունից, դիմում են այս փաստաթղթին, չնայած անցել է մեկ դար»,-թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը փոխանցում է այդ երկրի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունը։

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը Հայաստանին նաև «մեղադրել է» ազգայնական քաղաքականություն վարելու մեջ։

Հիշեցնենք՝ երեկ Սևրի պայմանագրի 100-ամյակն էր։ Օրվա առիթով Գիտությունների ազգային ակադեմիայում գիտաժողով անցկացվեց, որի մասնակիցներին հղած ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Սևրի հաշտության պայմանագիրը նշանակալից տեղ է զբաղեցնում հայ ժողովրդի ժամանակակից պատմության մեջ:

«Չնայած Սևրի պայմանագիրն այդպես էլ կյանքի չկոչվեց, այն շարունակում է գոյություն ունենալ որպես պատմական փաստ, որն արտացոլում է անկախ պետականության վերականգնման համար անցած մեր ուղին: Մեր պարտքն է հիշել այն, գիտակցել և պահպանել նրա խորհուրդը»,-ասվում էր վարչապետի ուղերձում։

Նախագահ Արմեն Սարգսյանն էլ սիրիական հեղինակավոր Ալ-Ազմենահ թերթին տված հարցազրույցում ասել էր, որ Սևրի հաշտության պայմանագիրն այսօր էլ մնում է որպես կարևոր փաստաթուղթ՝ Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասին։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть