Վերջին մեկ օրում հայկական երկրորդ հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել, COVID-19 –ի ախտորոշմամբ 4 հիվանդ ապաքինվել է:
Արցախի առողջապահության նախարարության տվյալներով՝ հանրապետությունում առ այսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 251 մարդու մոտ, որից 231-ը հաղթահարել է հիվանդությունը:
Փաստացի բուժում է ստանում 19, ընդհանուր մեկուսացված է 41 քաղաքացի:
Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 4-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 183 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 7 254 փորձանմուշի հետազոտություն: