«Այս սարսափելի ժամանակաշրջանում Լիբանանը միայնակ չէ»․ դոնորները գրեթե 300 միլիոն դոլար են հավաքել - RadioVan.fm

Онлайн

«Այս սարսափելի ժամանակաշրջանում Լիբանանը միայնակ չէ»․ դոնորները գրեթե 300 միլիոն դոլար են հավաքել

2020-08-10 20:00 , Мир, 1201

«Այս սարսափելի ժամանակաշրջանում Լիբանանը միայնակ չէ»․ դոնորները գրեթե 300 միլիոն դոլար են հավաքել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բեյրութում լիբանանցիներին տված խոստման համաձայն՝ կազմակերպել է միջազգային դոնորների առցանց համաժողով:

Մակրոնի նախագահությամբ և ՄԱԿ-ի կազմակերպած դոնորների առցանց համաժողովի մասնակիցները նավահանգստում տեղի ունեցած պայթյուններից 5 օր անց դոնորների հավաքել են ՄԱԿ-ի կողմից սահմանված օժանդակության համար անհրաժեշտ գումարը։ Ընդհանուր հավաքագրվել է 252,7 մլն եվրո:

Այս մասին հայտնում է DW-ն։

«Այս սարսափելի ժամանակաշրջանում Լիբանանը միայնակ չէ», - ասում են դոնորները անցկացված համաժողովից հետո հայտարարել են դորորները։

Օգնությունը կուղղվի անմիջապես պայթյունից տուժած բնակիչներին՝ առավելագույն արդյունավետությունը, նաև թափանցիկությունն ապահովելու համար:

Հիշեցնենք՝ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում պահեստավորված մոտ 3 հազար

տոննա պայթուցիկ նյութերի բռնկումը մեծ ավերածություններ է պատճառել: Ավելի քան 200 մարդու կյանք խլած պայթյունը մինչև 15 միլիարդ դոլարի վնաս է հասցրել:

Միջազգային դոնորներն ընդգծել են, որ պատրաստ են հետագայում էլ օգնել Լիբանանին վերականգնվելու հարցում, եթե իշխանություններն իրականացնեն այն բարեփոխումները, որոնք երկրի քաղաքացիները պահանջում են:

Իսկ լիբանանցիներն այժմ կառավարության հրաժարականն են պահանջում, նշում, որ միայն Տեղեկատվության, նաև Շրջակա միջավայրի նախարարների, մի շարք պատգամավորների հրաժարականներով երկրում ոչինչ չի փոխվի:

Лента

Рекомендуем посмотреть