Ոստիկանության Արթիկի բաժնի քրեական հետախույզներn ապօրինի որս կատարելու կասկածանքով Երևան-Գյումրի ճանապարհի՝ Հոռոմ գյուղի խաչմերուկից բերման են ենթարկել 26-ամյա երիտասարդի՝ իր վարած «Իվեկո» մակնիշի ավտոմեքենայով:
Ոստիկանության փոխանցմամբ` ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է «Գամո» օդաճնշիչ հրացան, իսկ բեռնախցիկում՝ վիրավոր բազե:
Տղամարդը հայտնել է, որ ժամը 16.30-ի սահմաններում թռչունը որսացել է Հոռոմ գյուղի դաշտերում:
Հրացանը վերցվել է, իսկ թռչունը տեղափոխվել՝ անվտանգ վայր։
Նախապատրաստվում են նյութեր։