Հանրակրթական դպրոցներում դասերը կվերսկսվեն սեպտեմբերի 15-ից - RadioVan.fm

Онлайн

Հանրակրթական դպրոցներում դասերը կվերսկսվեն սեպտեմբերի 15-ից

2020-08-10 19:14 , Образование, 1924

Հանրակրթական դպրոցներում դասերը կվերսկսվեն սեպտեմբերի 15-ից

Պարետատունն այսօրվա նիստում հանրակրթական դպրոցներում դասերը սեպտեմբերի 15-ից վերսկսելու մասին որոշում է կայացրել։

«Սովորողները կգնան դպրոց»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ սեպտեմբերի 15-ից կմեկնարկեն դասերը նաև նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում՝ առկա ուսուցմամբ և սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ:

«Բուհերի և մի շարք այլ ուսումնական հաստատությունների մասով որոշումները կկայացվեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում:

Պարետատունը, մեր մյուս գործընկերները և նախարարությունը համատեղ մշակել են բոլոր հարցերի մանրամասն ընթացակարգերը և ուղեցույցները, որոնք կհրապարակվեն և կտարածվեն առաջիկա օրերին: Խնդրում ենք այս հարցում հետևել բացառապես պաշտոնական լրահոսին՝ կառավարության, պարետատան, նախարարության և նախարարի էջերին:

Սիրելի ուսուցիչներ, ծնողներ և աշակերտներ, առաջիկա շաբաթներին մենք պետք է միասին ապահովենք ուսումնական տարվա հաջող մեկնարկը և բնականոն ընթացքը՝ հաշվի առնելով համավարակով պայմանավորված սահմանափակումները և բացառելով մեդիասադրանքները»,-գրել է նախարարը:

Նշենք՝ հաշվի առնելով կորոնավիրուսի կանխարգելման անհրաժեշտությունը հայստանյան հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացը և 2019-2020 ուս տարին ամփոփվեց հեռավար դասընթացնեորվ։ Հանրապետությունում ս.թ. մարտի 17-ին գործարկվել էր հեռավար՝ կրթության heravar.armedu.am հարթակը։

Лента

Рекомендуем посмотреть