Մահացել է Ադրբեջանի ՊՆ նախկին փոխնախարարը, երեկ էլ՝ ևս մեկ գեներալ - RadioVan.fm

Онлайн

Մահացել է Ադրբեջանի ՊՆ նախկին փոխնախարարը, երեկ էլ՝ ևս մեկ գեներալ

2020-08-10 17:49 , Мир, 1013

Մահացել է Ադրբեջանի ՊՆ նախկին փոխնախարարը, երեկ էլ՝ ևս մեկ գեներալ

Սրտի անբավարարությունից այսօր՝ օգոստոսի 10-ին, մահացել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի (ՊՆ) նախկին տեղակալ, նյութատեխնիկական ապահովության վարչության նախկին պետ գեներալ-լեյտենանտ Մամեդով Ֆուադ Նադիր օղլուն՝ ծնված 1968 թվականին։

Այս մասին տեղեկանում ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ Մամեդովն այս պաշտոնը զբաղեցնում էր 2015 թվականի օգոստոսի 20-ից մինչև 2020թ. հուլիսի 8-ը։

Չնայած պաշտոնից ազատմանն, այնուամենայնիվ, քանի որ տեղեկություն չկա այն մասին, որ Մամմեդով Ֆուադն անցել է զինվորական թոշակի, Razm.info-ն նրան համարում է Ադրբեջանի զինված ուժերի կորուստ։

Ի դեպ՝ նախօրեին էլ հայտնի էր դարձել Ադրբեջանի մեկ այլ գեներալ-լեյտենանտի՝ Մամեդով Չինգիզ Մուստաֆա օղլուի մահվան մասին։

Лента

Рекомендуем посмотреть