«Ալեքս Հոլդինգ»-ը տուգանվել է շուրջ 24.7 մլն դրամի չափով՝ շաքարավազի շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու համար - RadioVan.fm

Онлайн

«Ալեքս Հոլդինգ»-ը տուգանվել է շուրջ 24.7 մլն դրամի չափով՝ շաքարավազի շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու համար

2020-08-10 16:21 , Экономика, финансы, 1452

«Ալեքս Հոլդինգ»-ը տուգանվել է շուրջ 24.7 մլն դրամի չափով՝ շաքարավազի շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու համար

Շաքարավազի շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու համար «Ալեքս Հոլդինգ» ընկերությունը տուգանվել է շուրջ 24.7 մլն դրամի չափով։

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ)՝ մի շարք տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ հարուցված վարչական քննությամբ պարզվել է, որ հանձնաժողովի կողմից դիտարկված ողջ ժամանակահատվածում՝ 2018 թվականի հունվարից մինչև 2020 թվականի մարտ ամիսը, «Ալեքս Հոլդինգ» ընկերությունն իր կողմից արտադրված և ներմուծված շաքարավազի գինը իջեցրել է այնպես, որ հնարավոր լինի իրացնել շաքարավազը մրցունակ գնով՝ որոշ դեպքերում կրելով վնասներ:

Արդյունքում՝ այն տնտեսվարող սուբյկետների համար, որոնք ներմուծել են «Ալեքս Հոլդինգ» ընկերության կողմից իրացվող շաքարավազի գնից համեմատաբար ավելի ցածր գնով շաքարավազ, այլևս նպատակահարմար չի լինում զբաղվել այդ գործունեությամբ:

Հանձնաժողովի որոշմամբ՝ «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ին հանձնարարվել է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1-ամսյա ժամկետում վերացնել օրենքի խախտումը՝ շաքարավազի իրացման պայմանները և գնային քաղաքականությունը համապատասխանեցնել օրենքին՝ սահմանելով նաև շաքարավազի իրացման հստակ, օբյեկտիվ և ոչ խտրական պայմաներ:

Հիշեցնենք՝ նախորդ երկուշաբթի էլ նույն հոլդինգին փոխկապակցված Սամվել Ալեքսանյանին պատկանող «Սիթի»-ն տուգանվել էր 17.6 մլն դրամով՝ կարագն ավելի բարձր շահութաբերությամբ վաճառելու համար։

Лента

Рекомендуем посмотреть