Հայաստան արտահանձնված «ալրաղացի Լյովիկը» կալանավորվել է - RadioVan.fm

Онлайн

Հայաստան արտահանձնված «ալրաղացի Լյովիկը» կալանավորվել է

2020-08-10 15:46 , Право, 1415

Հայաստան արտահանձնված «ալրաղացի Լյովիկը» կալանավորվել է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Հայաստան օգոստոսի 6-ին արտահանձնված Հանրապետականի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ որոշում է կայացրել՝ բավարարելով Գլխավոր դատախազության միջնորդությունը։

Նշենք՝ «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանը հետախուզվում էր 2018-ի հոկտեմբերից, 2019-ի նոյեմբերին Ռուսաստանում հայտնաբերվել ու կալանավորվել էր։

Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազությունների համագործակցության արդյունքում և ՀՀ արտաքին գործերի նախարարության օժանդակությամբ ՀՀ ոստիկանության օպերատիվ աշխատակիցների խումբը նրան 06.08.2020թ. ՀՀ է տեղափոխել։

Նշենք՝ Լևոն Սարգսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով 12 տարի առաջ Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակումը պատվիրելու մեջ։

Лента

Рекомендуем посмотреть