Հետախուզման մեջ գտնվող «ալրաղացի Լյովիկ»-ը Ռուսաստանից տեղափոխվել է Հայաստան - RadioVan.fm

Онлайн

Հետախուզման մեջ գտնվող «ալրաղացի Լյովիկ»-ը Ռուսաստանից տեղափոխվել է Հայաստան

2020-08-07 14:10 , Право, 1319

Հետախուզման մեջ գտնվող «ալրաղացի Լյովիկ»-ը Ռուսաստանից տեղափոխվել է Հայաստան

2018 թվականի հոկտեմբերից հետախուզվող և 2019-ի նոյեմբերին Ռուսաստանում հայտնաբերված ու կալանավորված «ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Հանրապետական նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը տեղափոխվել է Հայաստան։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնում է, որ Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազությունների համագործակցության արդյունքում և ՀՀ արտաքին գործերի նախարարության օժանդակությամբ ՀՀ ոստիկանության օպերատիվ աշխատակիցների խումբը 06.08.2020թ. ՀՀ է տեղափոխել ՀՀ իրավասու մարմինների կողմից հետախուզվող Լևոն Հրաչյայի Սարգսյանին։

Նշվում է, որ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը Հայաստանի գործընկեր կառույցի ուղարկած միջնորդությունը՝ Լևոն Սարգսյանին ՀՀ իրավասու մրամիններին հանձնելու մասին բավարարել էր մարտին:

Նշենք՝ Լևոն Սարգսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով 12 տարի առաջ Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակում կատարելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելու մեջ:

Лента

Рекомендуем посмотреть